Ազգերի Լիգայի 2026/27 թվականների խաղարկության C2 խմբի չորրորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ուժերը չափեց Չեռնոգորիայի ազգային թիմի հետ: Մեր ընտրանին ընթացիկ մրցաշարում անցկացրած երեք խաղում տոնել մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն: Չեռնոգորիային դեմ երեւանյան խաղում մեր ընտրանին պարտություն կրեց հանդիպման վերջին րոպեին, մինչ այդ Եղիշե Մելիքյանի տղաները երկու անգամ վերականգնեցին հանդիպման հաշիվի հավասարակշռությունը` Արթուր Սերոբյանի և Էդուարդ Սպերցյանի գոլերով:
Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը մեկնարկեց 4/2/3/1 խաղային դասավորությամբ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի խաղում հանդիպման մեկնարկում ակտիվություն նկատվեց, որը աստիճանաբար վերածվեց հակագրոհային ֆուտբոլի: Մեր ընտրանու դարպասի պաշտպանությունը վստահվել էր` Երեւանի «Ալաշկերտ»-ի դարպասապահ` Արսեն Բեգլարյանին ինչպես Կիպրոսի դեմ մրցավեճում, սակայն այս խաղում Բեգլարյանը անառիկ պահեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Կարելի ասել պաշտպանության քառյակը` Նաիր Թիկնիզյանը, Էրիկ Սիմոնյանը, Էրիկ Փիլոյանը և Գեորգի Հարությունյանը կատարեցին իրենց առաջ դրված առաջադրանքը: Հենակետային կիսապաշտպաններն էին` Կառլեն Հովհաննիսյանը և Ուգո Չուկվու Իվուն, Հովհաննիսյանը կարողանում էր գտնել ազատ տարածություններ գնդակը առաջ ուղարկելու համար: Գոռ Մանվելյանը ով կատարում էր ենթահարձակվողի պարտականություններն գնդակ էր մատակարարում հարձակման կրակագծում հանդես եկող` Արթուր Միրանյանին ով իսրայելական «Իրոնի Տիբերիաս»-ի կազմում կարճատև խաղային ժամանակ է ստանում, որի հետևանքով առաջանում է մարզավիճակի խնդիր կենտրոնական հարձակվողի դիրքում: Եզրային հարձակվողներ` Արթուր Սերոբյանը և Նարեկ Հովհաննիսյանը մեծ ծավալի աշխատանք կատարեցին, Սերոբյանը ակտիվ մասնակցում էր ազգային ընտրանու գրոհների և միանում թիմի պաշտպանությանը փորձելով փոխարինել բացակայող խաղընկերներին: Նարեկ Հովհաննիսյանը ով հանդես էր գալիս հարձակման աջ եզրում մեծամասամբ ակտիվանում էր հարձակման ժամանակ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս բերեց թիմի ավագ` Էդուարդ Սպերցյանին որից հետո հանդիպումը այլ ընթացք ստացավ: Տպավորություն էր ստեղծվում, որ մեր ընտրանին ընտրանին նետվում է հաղթանակի, սակայն գնդակը մրցակցի դարպասային գիծը չհատեց:
Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց Չեռնոգորիայի ազգային հավաքականի հետ հանդիպումը և վաստակած չորս միավորով զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը Չեռնոգորիան առաջատարն է տասը միավորով, Կիպրոսը յոթ միավորով երկրորդն է Լատվիան մեկ միավորով եզրափակում է աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին Երեւանում ընդունելով Կիպրոսի ընտրանուն:
Լուսանկարը` ՀՖՖ