Հայաստանի Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրի շրջանակում Երեւանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Սյունիքին»:
Նախորդ մրցափուլում Վահե Գևորգյանի գլխավորած «Ալաշկերտը» ոչ-ոքի 1:1 ավարտեց Հայաստանի գործող չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ի հետ արտագնա խաղը, «Սյունիքը» 2:0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:
Հանդիպման 29-րդ րոպեին երեւանցիներն բացեցին հաշիվը, որը գրանցվեց թիմի ավագ` Կարեն Նալբանդյանի անվան դիմաց: «Ալաշկերտը» հաղթողի կարգավիճակ ստանալուց հետո պետք է ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեր, սակայն տպավորություն էր, որ թիմը այս խաղում պասիվ ֆուտբոլ ցանկանում խաղալ, որի հետևանքով Կարեն Նալբանդյանը և խաղընկերները արժանացան թիմի գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանի դժգոհություններին, սակայն նման խաղով` երեւանյան ակումբը եռապատկել իր առավելությունը կապանցիների նկատմամբ նախ Մասումոն հաշիվը դարձրեց 2:0 այնուհետև առաջին խաղակեսի վերջին րոպեին Մոմո Տուրեն երրորդ անգամ խոցեց «Սյունիքի» դարպասը:
Հանդիպման 68-րդ րոպեին «Ալաշկերտը» ստանդարտի իրավունք ստացավ, որոտեղից Կարեն Նալբանդյանը գրավեց մրցակցի դարպասը հաշիվը դարձնելով 4:0: Նալբանդյանը իր գոլերի թիվը հասցրեց վեցի ընթացիկ առաջնությունում: «Ալաշկերտը» էջիկեի գոլով հաշիվը դարձրեց 5:0, այնուհետև հյուրերի կրճատում հաշիվը (5:1) Քոբի Ջոնսի գոլի շնորհիվ:
Այսպիսով «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Սյունիքին և վաստակած 19 միավորով ամրապնդվում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում «Սյունիքը ակտիվում ունի հինգ միավոր և զբաղեցնում էր 11-րդ տեղը: