Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվելով Ազգերի Լիգայի 2026/27 թվականների խաղարկության C2 խմբի հանդիպումներին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր, Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին։
Հիշեցնենք մեր ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը`
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»
Գոռ Մատինյան - «Սարդարապատ»
Պաշտպաններ
Դավիթ Տերտերյան - «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Փյունիկ»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս»» (Հունաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հարձակվողներ
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։
Հոկտեմբերի 2-ին մեր թիմը արտագնա խաղում ուժերը կչափի Կիպրոսի, երեք օր անց Չեռնոգորիայի ազգային ընտրանիների հետ: