SPORTSWORLD.AM

ՀՖՖ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ

14 սեպտեմբերի 2026 | 13:38:54 | 245

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)` իտալական հայտնի տեխնիկական հովանավոր Macron ընկերության հետ համատեղ, պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա խաղերի մարզաշապիկները։

 ՀՖՖ մամուլի ծառայության տեղեկացմամբ նոր համազգեստի դիզայնը ստեղծվել է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերի ոգեշնչմամբ։ Տնային մարզաշապիկի վրա պատկերված են թռչնագրային նախշազարդեր, իսկ արտագնա հանդիպումների համար նախատեսված տարբերակի դիզայնի հիմքում ընկած են հնագույն մատյանները եզերող զարդանախշերը: Դարերի պատմություն ունեցող այս մշակութային տարրերն այսուհետ կկազմեն ազգային ընտրանու նոր կերպարի մի մասը։

Հատկանշական է, որ նոր մարզաշապիկների ներկայացման խորհրդանշական տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ ՀՖՖ-ն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Մատենադարանին՝ նկարահանման գործընթացին աջակցելու համար։

Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի ժամկետների մասին ֆեդերացիան լրացուցիչ կհայտարարի առաջիկայում։

 Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 25-ին տանը ուժերը կչափի Լատվիայի, իսկ երեք օր անց Չեռնոգորիայի ընտրանիների հետ: Երկու հանդիպումներն կկայանան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկեն 20:00-ին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: