SPORTSWORLD.AM

Եվրոպա Լիգա. «Արարատ-Արմենիա»-ն կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը

16 հոկտեմբերի 2026 | 01:08:48 | 112

Եվրոպա Լիգայի լիգայի փուլի երկրորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն ընթացիկ մրցաշարում առաջին արտագնա խաղում ուժերը չափեց լեհական «Յագելոնիա»-ի հետ:  Ադրիան Սիեմիենիչի գլխավորությամբ լեհական ակումբը հիմնականում հանդես է գալիս 4-2-3-1 մարտավարական սխեմայով, «Յագելոնիա»-ն անցկացրած վերջին հինգ պաշտոնական խաղերում կրել է չորս պարտություն:

Հանդիպման մեկնարկում` «Արարատ-Արմենիա»-ն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց և արդեն հանդիպման 11-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնից` Մաքսիմ Կարլիեն գնդակը հասցեագրեց առջևում գտնվող` Զիդան Բանջաքիին ով բացեց խաղի հաշիվը:

Վերջին անհաջողություններից հետո` «Յագելոնիա»-ին հարկավոր էր վերականգնել սեփական ինքնավստահությունը սեփական երկրպագուների աջակցության ներքո, նախ Կամիլ Յոժվյակը հանդիպման հանդիպման 13-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը օգտվելով Բրունո Վիլսոնի սխալից: Առաջին խաղակեսի գրեթե վերջնամասում` Ռոդրիգո Կոնսեսաուն առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում եղավ խաղային դրվագ որտեղ տան տերերը բարձր պրեսինգ կիրառեցին որը բերեց երրորդ գոլը Ժոաո Բրավիմի պաշտպանած դարպասին` որը գրանցվեց` Ուսման Սոուի անվան դիմաց: Մանուել Տուլիպան խաղադաշտ դուրս բերեց Կառլոս Ֆրանսային ով զբաղեցրեց աջ վինգերի դիրքը և Արայիկ Էլոյանը ով ստանձնեց կենտրոնական հարձակվողի պարտականությունները փոխարինելով Սանդրո Լիմային:

Այսպիսով երեւանյան ակումբը կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում և մեկ շաբաթ անց Երեւանում կընդունի նիդերլանդական` «Ազ-Ալկմար»-ին: Հիշեցնենք Լի Ռոյ Էխտելդի գլխավորած թիմը 2026 թվականի փետրվարի 19-ին կայացած խաղում 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Նոա»-ին Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ օֆֆ փուլում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: