Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը, հայտնում էր ակումբի մամուլի ծառայությունը:
59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, ինչպես նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։
Հավելենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկը» վաղը` սեպտեմբերի 9-ին երրորդ տուրից հետաձգված խաղում կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ միջազգային դադարից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, արտագնա խաղում ուժերը կչափի Վահե Գևորգյանի գլխավորած «Ալաշկերտի» հետ։
«Նռնագույնների» մամուլի ծառայությունը երեկ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ որի համաձայն երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ` Արտակ Օսեյանի հետ:
Հավելենք Օսեյանը սոց ցանցի իր էջում գրառում է կատարել ավելի մանրամասն տեսանյութում: