MS_INSIDE տելեգրամյան ալիքը։"/> ԱՐԹՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ։։ SportsWorld.am
SPORTSWORLD.AM

ԱՐԹՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

09 սեպտեմբերի 2026 | 23:52:36 | 219

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Լեհաստանում, հայտնում է MS_INSIDE տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի Գդանսկի «Լեխիան» 1 միլիոն եվրոյով գնել է Արթուրի տրանսֆերային իրավունքը: Պայմանագիրը նախատեսված է  մինչև 2030 թվականը: Սերոբյանը շարունակելու է ելույթներն «Արարատ-Արմենիայում» և թիմին օգնելու է Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Փետրվարի 1-ին Արթուրը կմիանա «Լեխիային», որն այժմ հանդես է գալիս Լեհաստանի Առաջին դիվիզիոնում և իր առջև խնդիր է դրել այս մրցաշրջանում կրկին նվաճել Բարձրագույն խմբի՝ Էքստրակլասայի ուղեգիր:

Կողմերի միջև պայմանագրում կա կետ, ըստ որի, եթե «Լեխիան» չնվաճի Լեհաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր, Արթուրը կարող է տեղափոխվել այլ ակումբ:

Նախորդ մրցաշրջանում Լեհաստանի առաջնությունում բավականին խենթ պայքար էր, և «Լեխիան» գրավեց 16-րդ տեղը մրցաշարային աղյուսակում և լքեց ուժեղագույնների խումբը։

Լեհաստանի Առաջին դիվիզիոնի 2026/27 մրցաշրջանում էլ 7 տուրից հետո «Լեխիան» 18 թիմերի պայքարում այժմ 15-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: