SPORTSWORLD.AM

ԱԱ 2026. ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ ԿՅՈՒՐԱՍԱՈՅԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

14 հունիսի 2026 | 23:06:49 | 127

ԱԱ-2026-ի շրջանակում Գերմանիայի ազգային հավաքականը ուժերը չափեց Կյուրասաոյի ազգային թիմին: Հյուրերն առաջին անգամ են մասնակցում մոլորակի ամենախոշոր առաջնությանը: 

Հանդիպման վեցերորդ րոպեին գերմանացիներն բացեցին հանդիպման հաշիվը գոլի հեղինակն` Ֆելիքս Նմեչան է (1:0): Հաղթողի կարգավիճակ ստանալուց հետո Նագելսմանի տղաներն կարելի է ասել եկել էին մարզման: ԿյուրաՍաոյի հավաքականը իսկական անակնկալ մատուցեց Մանուել Նոյեր իմ և խաղընկերներին հանդիպման 21-րդ րոպեին` Կոմենեսիան վերականգնում է հաշվի հավասարակշռությունը (1:1), հյուրերի համար պատմական նշանակություն ունի առաջին անգամ մասնակցելով Մունդիալին գրավում են Աշխարհի քառակի չեմպիոնների դարպասը: 

Նիկո Շլոտերբերկը հանդիպման 38-րդ րոպեին օգտվելով մրցակցի սխալից կրկին առաջ մղելով Գերմանիայի ազգային թիմին հաշվի մեջ (2:1): Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գերմանացիներն (11մ) մետրանոցի իրավունք ստացան գնդակին մոտեցած Կայ Հավերը անվրեպ հարվածով հաշիվը դարձրեց 3:1:

Երկրորդ խաղակեսում գերմանական մեքենան արագորեն մեծացրեց իր առավելությունը Մուսիալայի գոլով (4:1): Կյուրասաոն առաջին խաղակեսում բացի պաշտպանողական ֆուտբոլից դիմում էր նաև պրեսինգ գործողությունների որի հետևանքով կարողացավ գրավել Նոյերի պաշտպանած դարպասը: Երեք գնդակի տարբերությամբ զիճելով մրցակցին Կյուրասաոն գնում էր առաջ չվախենալով ահեղ մրցակցից: Հանդիպման 68-րդ րոպեին Գերմանիան գեղեցիկ խաղարկման միջոցով գնդակն հասցեագրեց` Նաթան Բրաունին ով հաշիվը դարձրեց 5:1: 

Չնայաց թույլ թիմ լինելուն պետք էր արժանին մատուցել Կյուրասաոյի ազգային թիմին, սա նրանց առաջին մասնակցությունն է մոլորակի ամենախոշոր մրցաշարում և աջքի ընկավ իրական ֆուտբոլով:

Երբ գործի է դրվում գերմանական մեքենան անհնար էր նրան կանգնեցնել, հանդիպման 78-րդ րոպեին նախօրեին փոխարինման մտած` Դենիս Ունդավը հաշիվը դարձրեց 6:1: 88-րդ րոպեին Կայ Հավերցը դուբլ գրանցեց իր անվան դիմաց լուսատախտակին գրելով 7:1 հաշիվը: Սա իրական ֆուտբոլային դասընթաց էր Կյուրասաոյի հավաքականի համար Կայ Հավերցի և խաղընկերների կողմից:

 

Հետևեք մեզ նաև YouTube-ում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: