SPORTSWORLD.AM

Իտալիայի սպորտի նախարարը նախատեսում է ազգային հավաքականի վերաբերյալ մեկնաբանությունները քննարկել ՖԻՖԱ-ի հետ

14 հունիսի 2026 | 13:34:00 | 102

Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդին ցանկանում է խոսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ ՝ Իտալիայի հավաքականի մասին Ինֆանտինոյի անհաջող կատակի վերաբերյալ։

Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չկարողացավ որակավորվել Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Հարցազրույցում Ինֆանտինոն կատակով առաջարկեց ընդլայնել մրցաշարի մասնակիցների թիվը՝ իբր թե Իտալիային որակավորվելու հնարավորություն տալու համար։

«Իտալիայի և Մեքսիկայի միջև մեծ հեռավորության պատճառով լավագույնն է ամեն ինչ քննարկել հեռախոսով, եթե իհարկե Ինֆանտինոն հնարավորություն ունի։ Ես ուզում եմ անձամբ լսել նրա դիրքորոշումը», - Աբոդիի խոսքերն է մեջբերում ANSA-ն։

Ջենարո Գատուզոյի թիմը փլեյ-օֆֆի եզրափակչում պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային (1-1, 11 մետրանոց հարվածաշարում 1-4): 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: