Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստ է ավարտել կարիերան 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, հայտնում է Նիկոլո Շիրայի սոցիալական ցանցերի էջը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել «Ռեալ Մադրիդի» հետ՝ խաղացողի կարիերան ավարտելուց հետո ակումբում պաշտոն զբաղեցնելու համար։
Մոդրիչը «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2012-ից 2025 թվականներին։ Այս ընթացքում նա նվաճել է Իսպանիայի չորս չեմպիոնական տիտղոս և վեց անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի տիտղոս։ 2018 թվականին կիսապաշտպանը նվաճեց «Ոսկե գնդակը»՝ դառնալով առաջին խորվաթը, ով դա արեց։
Խորվաթիայի ազգային թիմը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում կխաղա L խմբում՝ Անգլիայի, Պանամայի և Գանայի հետ միասին։ Խորվաթիայի և Անգլիայի միջև խաղը նախատեսված է հունիսի 16-ին։ Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։