SPORTSWORLD.AM

Բեքհեմը ներկա է գտնվել ԱՄՆ հավաքականի դեբյուտային խաղին 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։

14 հունիսի 2026 | 15:04:44 | 107

Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր` Դևիդ Բեքհեմը , ամերիկացի դերասան Թոմ Քրուզի հետ միասին , ներկա են գտնվել ԱՄՆ-ի հավաքականի 4-1 հաշվով հաղթանակին Պարագվայի նկատմամբ, որը նշանավորեց «Սթարզ ընդ Սթրիփսի» նորամուտը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում: Թիմերը խաղացել են ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքի «ՍոՖի» մարզադաշտում:

Յոթերորդ րոպեին պարագվայցի կիսապաշտպան Դամիան Բոբադիլյան խփեց ինքնագոլ։ 29-րդ րոպեին ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը խփեց իր թիմի երկրորդ գոլը, սակայն այն չեղյալ համարվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ 31-րդ րոպեին Բալոգունը կրկնապատկեց ամերիկացիների առավելությունը։ 45+5 րոպեին Բալոգունը խփեց երկրորդ գոլը՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի կեսերին պարագվայցիները հետ մղեցին հաշիվը Մաուրիսիոյի միջոցով, իսկ խաղի ավարտից անմիջապես առաջ Ջովանի Ռեյնան խփեց ամերիկացիների չորրորդ գոլը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: