SPORTSWORLD.AM

Վինիսիուսը խոսել է Մբապեի նկատմամբ իր վերաբերմունքի մասին

28 մայիսի 2026 | 15:58:19 | 55

«Ռեալ Մադրիդի» թևային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է իր և մադրիդյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի ընկերության մասին։

«Երբ հնարավորություն ենք ունենում, միասին ենք ինչ-որ բաներ անում, այդ թվում՝ խաղադաշտից դուրս, որպես ընկերներ։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ։ Ես նրան շատ հաղորդագրություններ եմ ուղարկել՝ խնդրելով գալ մեր թիմի կազմում խաղալու։

Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ուզում էինք, նվաճել այն տիտղոսները, որոնք ցանկանում են երկրպագուները, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք փոխել դա։

«Մբապեն լավ մարդ է. նա միշտ պաշտպանում է ինձ հարցազրույցներում, այդ թվում՝ «Բենֆիկայի» դեմ խաղից հետո՝ ռասիստական միջադեպի հետ կապված։ Նա լեգենդար խաղացող է, որը նոր դարաշրջան կբացի «Ռեալ Մադրիդում», - Ժունիորի խոսքերն  մեջբերում է` Marca-ն։

Ավելի վաղ Վինիսիուսը խոսել էր «Բարսելոնայի» հարձակվող` Լամին Յամալի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: