Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը՝ «Ռեալ Մադրիդում» հնարավոր լարվածության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին։
«Մենք Կիլիանի մասին խոսում ենք ամեն օր՝ լավ թե վատ։ Շատերը նրան պաշտում են։ Ինչ վերաբերում է խաղին, նա մնում է Կիլիան՝ բացառիկ խաղացող, շատ նվիրված Ֆրանսիայի ազգային հավաքականին։ Վերջերս ես նրա հետ հեռախոսով խոսեցի։ Նա իրեն լավ է զգում, ապաքինվել է, մի անհանգստացեք», - ասել է Դեշամը վերջերս տված հարցազրույցում, ինչպես մեջբերում է` Le10sport.com-ը։