«Լիվերպուլը» «Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլային դիտարկում է որպես իրենց առաջին ընտրություն, եթե Արնե Սլոտը հեռանա այս ամռանը: Footmercato-ի լրագրող Սանտի Աունայի փոխանցմամբ՝ իսպանացի մարզչի աշխատանքային պայմանագիրը «բալերի» հետ լրանում է այս ամռանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզը, որը նախկինում մարզչին բերել էր «Բորնմութ», աշխատում է Իրաոլային հնարավոր հրավերի վրա։ Աղբյուրը ընդգծում է, որ մերսիսայդցիները գրավված են իսպանացու խաղաոճով։
Անգլիական Պրեմիեր լիգայի 37 տուրից հետո Բորնմութն ունի 56 միավոր և զբաղեցնում է վեցերորդ տեղը: Լիվերպուլն ունի 59 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը: