Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի շրջանակում` «Նոա-ն սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Արարատին»։
Հանդիպման մեկնարկում` «Արարատը» ակտիվությամբ աջքի ընկավ, սակայն խաղային տեմպը երկար ժամանակ պահպանել չհաջողվեց` «Հաղթող թռյուններն» սկսեցին ճնշել մրցակցին և հանդիպման 14-րդ րոպեին Մաթեուս Այասը բացեց հաշիվը (1։0), խփելով իր իններորդ գոլը ընթացիկ առաջնությունում, բրազիլացի ֆուտբոլիստը առաջ մղեց իր թիմին օգտվելով` «Արարատի» երկու ֆուտբոլիստների թույլ տված սխալից հետո։ Մեկ գնդակի առավելություն ստանալուց հետո հանդիպման 24-րդ րոպեին «Նոա-ն կրկնապատկեց իր առավելությունը անկյունայինից Մարին Յակոլիշը գնդակն հասցեագրեց` Նաթանայել Սայենտինիին ով գրավեց Անզիմատի Աբուդույի պաշտպանած դարպասը (2։0)։
«Նոա»-ն ունենալով զգալի առավելություն չբավարարվեց ձեռք բերածով, հանդիպման 28-րդ րոպեին` Մաթեուս Այասը հաշիվը դարձրեց 3։0 դուբլ ձևակերպելով իր անվան դիմաց որը տասներորդն էր 2025/26 մրցաշրջանում։ Առաջին խաղակեսի ավարտին` «Արարատին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը հանդիպման 44-րդ րոպեին Գոռ Լուլուկյանի տուգանայինի խաղարկումից հետո` Մամադու Դումբիան խոցեց` Արթուր Կոնեգլյանի դարպասը (3։1)։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի թեժ պայքարում` հանդիպման 47-րդ րոպեին Աբուբակար` Ուատարան կրկին կրճատեց հաշվի տարբերությունը 3։2), «Նոա»-ն զգալով իրեն մոտեցող վտանգը շարժվեց առաջ, հանդիպմսն 54-րդ րոպեին` Մարին Յակոլիշը Գուտավո Սանգարեի հետ համագործակցելով հաշիվը դարձրեց 4։2, խորվաթ ֆուտբոլիստից չորս րոպե պահանջվեց դուբլի հեղինակ դառնալու համար այս անգամ 30-ամյա ֆուտբոլիստը կլորն խաղարկեց` Հովհաննես Հարությունյանի հետ (5։2)։
«Արարատը» նման հաշվի պայմաններում, ժամանակ առժամանակ վստահություն էր ձեռք բերում որի արդյունքում` Գոռ Լուլուկյանը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը այն դարձնելով 5։3։
Սանդրո Պերկովիչի տղաները մեկը մյուսի հետևից գրավեցին մրցակցի դարպասը, հանդիպման 75-րդ, 86-րդ և 89-րդ րոպեներին հաջորդաբար` Հելդեր Ֆերեյրան Ուլադ Օմարը (11մ), և Ալեքսեյ Պլոշադնին դարձան գոլի հեղինակ։
Այսպիսով` «Նոա»-ն շարունակում է իր հաղթարշավը առաջնությունում տոնել երրորդ անընդմեջ հաղթանակը վաստակելով 52 միավոր բարձրանում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Արարատը» 12 միավորով վերջին տեղում է։ Չեմպիոնական ինտրիգը պահպանվում է, հաջորդ խաղում` «Նոա»-ն ուժերը կչափի «Փյունիկի» հետ 13-րդ տուրից հետաձգված խաղում, հաջորդ տուրում կընդունի «ԲԿՄԱ»-ին: