SPORTSWORLD.AM

Բրունո Ֆերնանդեշը արժանացել է Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին

20 մայիսի 2026 | 14:14:34 | 110

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը արժանացել է Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին, - հայտնում էր «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:

Ֆերնանդեշը հաղթեց քվեարկությունում, որին մասնակցեցին Անգլիայից և Ուելսից FWA-ի 900 անդամներ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Դեկլան Ռայսը («Արսենալ»), իսկ երրորդը՝ Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի»):

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Բրունո Ֆերնանդեշը խաղացել է 34 խաղ, խփել ութ գոլ և կատարել 20 գոլային փոխանցում: Transfermarkt.com-ը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն գնահատում է 40 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: