SPORTSWORLD.AM

Կայացավ «Նոա» ակադեմիայի բացման արարողությունը

19 մայիսի 2026 | 15:03:17 | 181

Մայիսի 18-ին կայացավ Հայաստանի գործող չեմպիոն/գավաթակիր, սուպերգավաթակիր` «Նոա» ՖԱ ակադեմիա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ակումբի ղեկավարությունն ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Հաղթող թռչյունների» ակադեմիայի հիմքում ընկած է կրթել ապագա ֆուտբոլիստների: Երեւանյան ակումբի նախագահ` Վարդգես Վարդանյանն իր խոսքում նշեց` «Որպես «Նոա» ակումբ սա մեզ համար նոր երազանքի սկիզբ է»:

 

«Նոա» ՖԱ-ի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:

 

Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են նորակառույց ակադեմիայում, ծանոթացել միջազգային ամենաբարձր չափանիշներով ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին:

 

Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ֆուտբոլային ակումբի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: