«ՌԲ Լայպցիգի» 19-ամյա կոտդիվուարցի հարձակվող Յան Դիոմանդեն «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է, ըստ «The Athletic»-ի հեղինակավոր ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն նույնպես լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «ՌԲ Լայպցիգի» երիտասարդ խաղացողի նկատմամբ, սակայն «Լիվերպուլը» ներկայումս ուժեղ դիրքում է գտնվում խաղացողի համար պայքարում։
Նշվում է, որ եթե բանակցություններ սկսվեն, «ՌԲ Լայպցիգը» տրանսֆերի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո։
Յան Դիոմանդը միացավ «ՌԲ Լայպցիգ»-ին 2025 թվականի հուլիսի 16-ին՝ իսպանական «Լեգանես»-ից։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը՝ հինգ տարվա։ Նա մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 33 խաղ, խփել 12 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Դիոմանդեն ճանաչվել է Բունդեսլիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն նորեկ։