Երեկ կայացավ Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում` «Նոան» արտագնա խաղում ուժերը չափեց Հայաստանի 16-ակի չեմպօոն` «Փյունիկի» հետ։
Հանդիպումն անցավ լարված պայքարում և թիմերն բավարարվեցին մեկական միավորով (0։0)։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը հանդիպման մեկնարկում ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց, որը առաջին խաղակեսում աստիճանաբար վերափոխվեց պաշտպանողական խաղաոճի։
Այս խաղից հետո` «Նոան» վաստակած 53 միավորով զբաղեցնում երկրորդ տեղը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Փյունիկը» երրորդն է 52 միավորով։
Հավելենք որ այս ոչ-ոքիից հետո` «Արարատ-Արմենիա»-ն վաստակած 57 միավորով անհասանելի դարձավ բոլորի համար և ընթացիկ մրցաշրջանի վերջին մրցափուլի մեկնարկից առաջ վեց տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն:
Մինչ 27-րդ տուրի մեկնարկը լավագույն քառյակում տեղ զբաղեցրել` «Արարատ-Արմենիա»-ն, «Նոա»-ն, «Փյունիկը» և «Ալաշկերտը»: Այսպիսով` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Հայաստանն կներկայացնի Չեմպիոնների լիգայում, վիճակահանությունը կկայանա 2026 թվականի հունիսին: