SPORTSWORLD.AM

Արսեն Հարությունյանը պարտություն է կրել քարորդ եզրափակչում

30 հոկտեմբերի 2026 | 15:28:11 | 218

Ղազախական  Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։

61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հիանալի է մեկնարկել և որակավորման փուլում 10-0 հաշվով ժամկետից շուտ ջախջախել է մեքսիկացի մրցակցին: Սակայն 1/8 եզրափակիչում Հարությունյանը ցավալի պարտություն է կրել Զելիմխան Աբակարովից: Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ.  պայքարի մեջ կմտնի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: