SPORTSWORLD.AM

Մոուրինյո. «Կան լիգաներ, որտեղ միշտ չէ, որ պետք է հաղթես»

03 սեպտեմբերի 2026 | 23:49:30 | 70

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր թիմը Լա Լիգայում ավելի մեծ ճնշման է ենթարկվում, քան Ֆրանսիայի կամ Գերմանիայի չեմպիոնները։

«Ինձ համար Լա Լիգան դժվար լիգա է, քանի որ ճնշումը մշտական է. դու միշտ պետք է հաղթես: Կան լիգաներ, որտեղ միշտ չէ, որ պետք է հաղթես: Ֆրանսիայի կամ Գերմանիայի չեմպիոնները հանգիստ ասում են. «Մենք արդեն գիտենք, որ չեմպիոն ենք դառնալու»: Այստեղ ճնշումը շաբաթ առ շաբաթ զգալի է: Եթե դու չես հաղթում, դա վատ արդյունք է. այդ ճնշումը զգալի դեր է խաղում այն թիմերի համար, որոնք ստիպված են խաղալ այս մակարդակի լիգայում», - ասաց Մոուրինյոն մամուլի ասուլիսում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: