SPORTSWORLD.AM

Թուրան. «Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ցավոք, մենք դեռ լիովին պատրաստ չենք»

03 սեպտեմբերի 2026 | 15:06:24 | 77

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Արդա Թուրանը գնահատել է թիմի պատրաստվածությունը Չեմպիոնների լիգայում մրցելու համար։

 «Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ցավոք, մենք դեռ լիովին պատրաստ չենք։ Պետք է անկեղծ լինեմ, իհարկե, դրանից գոհ չեմ։ Երբեմն ֆուտբոլում դա պատահում է. հասնում ես պատրաստվածության որոշակի մակարդակի, իսկ հետո մի տեսակ լճացում է սկսվում։ Մեզ համար կարևոր է որքան հնարավոր է արագ անցնել այս փուլը և շարունակել առաջ շարժվել՝ դեպի առաջընթաց և կատարելագործում»։

«Մեզ առջևում շատ ճանապարհորդություններ և սահմանային անցումներ կան։ Իմ կարծիքով, ֆուտբոլում, հատկապես Չեմպիոնների լիգայի նման բարձր մակարդակում, ամենակարևոր առավելությունը սեփական դաշտում խաղալու հնարավորությունն է։ Ցավոք, ակնհայտ պատճառներով մենք ներկայումս զրկված ենք մեր տնից։ Հետևաբար, կարծում եմ, որ այս տեսանկյունից Չեմպիոնների լիգայում մեր ճանապարհը կլինի ամենադժվարը, քանի որ, ի տարբերություն մրցաշարի մյուս 35 թիմերի, մենք միակն ենք, ովքեր չեն կարող մրցակիցներին ընդունել իրենց իսկական տնային մարզադաշտում», - Թուրանի խոսքերն  մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: