SPORTSWORLD.AM

Կլյուև. «Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք»

03 սեպտեմբերի 2026 | 12:03:07 | 93

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի  գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

 

«Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերեցին Նաիրի նկատմամբ։ Այլ տարբերակներ եւս կային, բայց հենց հայտնվեց «Օլիմպիակոսի» առաջարկը, միանգամից ընտրություն կատարվեց հօգուտ այս մեծ ակումբի։

Թիմում նրան հիանալի են ընդունել, և նա արդեն հասցրել է նշել իր նորամուտը։

Նաիր Տիկնիզյանը մոսկովյան «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին։ Սերբական թիմի կազմում նախորդ մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 54 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: