Արգենտինացի կենտրոնական կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունը «Չելսիից» «Մանչեսթեր Սիթի» ներկայումս ֆուտբոլի պատմության 5 ամենաթանկ տրանսֆերներից մեկն է։
Transfermarkt.com-ի վիճակագրական տվյալներով՝ Ֆերնանդեսի 145 միլիոն եվրոյի տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ ամենաթանկ գործարքն է։ Լիվերպուլը նույն գումարը վճարել է անցյալ ամռանը Նյուքասլ Յունայթեդից հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։ Ռեկորդը դեռևս պատկանում է Նեյմարի ինը տարի առաջ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությանը, որի արժեքը կազմել էր 222 միլիոն եվրո։
Ֆուտբոլի պատմության 10 ամենաթանկ տրանսֆերները՝ ըստ Transfermarkt.com-ի։
Նեյմար (Բրազիլիա) - «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյով։
Կիլիան Մբապե (Ֆրանսիա) - «Մոնակոյից» ՊՍԺ՝ 180 միլիոն եվրոյով։
Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդից» «Բարսելոնա»՝ 148 միլիոն եվրոյով։
Ալեքսանդր Իսակ (Շվեդիա) - «Նյուքասլ Յունայթեդից» «Լիվերպուլ»՝ 145 միլիոն եվրոյով։
Էնցո Ֆերնանդես (Արգենտինա) - «Չելսիից» «Մանչեսթեր Սիթի»՝ 145 միլիոն եվրոյով։
Մորգան Ռոջերս (Անգլիա) - «Ասթոն Վիլայից» «Չելսի»՝ 138 միլիոն եվրոյով։
Էլիոթ Անդերսոն (Անգլիա) - «Նոթինգհեմ Ֆորեսթից» «Մանչեսթեր Սիթի» ՝ 135 միլիոն եվրոյով։
Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա) - «Լիվերպուլից» «Բարսելոնա»՝ 135 միլիոն եվրոյով։
Ժոաու Ֆելիշ (Պորտուգալիա) - «Բենֆիկայից» «Ատլետիկո Մադրիդ»՝ 127.2 միլիոն եվրոյով։
Ջուդ Բելինգհեմ (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդից»՝ «Ռեալ Մադրիդ»՝ 127 միլիոն եվրոյի դիմաց։