Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին Մադրիդի «Ռեալից» հեռանալու կոչ անող խնդրագիրը հավաքել է ավելի քան 40 միլիոն ստորագրություն, հաղորդում է ESPN-ը։ Հատկանշական է, որ երկու օր առաջ ընդամենը 11 միլիոն ստորագրություն կար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիլիանը դժգոհ է եղել մի քանի թիմակիցների, մասնավորապես՝ Վինիսիուս Ժունիորի վարքից։ Ֆուտբոլիստն ինքը արձակուրդի էր մեկնել Իտալիա՝ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ, որից հետո քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից։ «Բարսելոնայի» հետ խաղը կկայանա մայիսի 10-ին։