SPORTSWORLD.AM

ՈՒԻԼՔՈՔՍ. ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՂՈԹՈՒՄ ԵՄ

21 սեպտեմբերի 2025 | 12:52:36 | 124

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրեն` Ջեյսոն Ուիլքոքսը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությանը ժամանակ է պետք խնդիրների լուծման համար: Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, մանկունիանցիները Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում տանը 2-1 հաշվով հաղթեցին «Չելսիին»:

«Ես պարզապես աղոթում եմ, որ մենք հնարավորություն ունենանք իրավիճակը փոխելու։ Դա ժամանակ է պահանջելու. դա արագ լուծում չէ, հատկապես հիմա, երբ գործում են [շահութաբերության և կայունության] կանոնակարգերը։ Մենք պետք է փոխեինք թիմը։ Այս ամառ մենք մի քանի իսկապես լավ համալրումներ կատարեցինք։ Մենք պետք է փորձենք վերադարձնել «Յունայթեդի» մշակույթն ու հարգանքը։ Անկախ նրանից, թե դու աշխատում ես ակումբում, թե խաղում ես թիմում, դու զգում ես, որ ինչ-որ հատուկ բանի մաս ես կազմում», - Ուիլքոքսի խոսքերն է մեջբերել The Athletic-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում հինգ խաղից հետո ունի յոթ միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: