Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի յոթերորդ տուրումԲալանտայուլիպայի «Արարատ-Արմենիա»-ն տանը ընդունելով Սանդրո Պերկովիչի «Նոա»-ին:
Հանդիպման մեկնարկում` «Սև ու սպիտակներն» ակտիվություն ցուցաբերեցին» և հանդիպման վեցերորդ րոպեին գլխավոր մրցավար` Հենրիկ Նալբանդյանը անհասկանալի իրավիճակում պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմին թողեց տասը ֆուտբոլիստով, խաղադաշտից հեռացնելով` Վելտոնին։ Վեցերորդ տուրում Ժիրայր Շաղոյանը և խաղընկերները մրցակցի հարկի տակ առավելության հասան «Ուրարտու»-ի նկատմամբ 3:2 հաշվով: Սանդրո Պերկովիչի «Նոա» նախորդ տուրում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում նոմինալ տան տիրոջ կարգավիճակում առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ 3:1 հաշվով: Հանդիպման 22-րդ րոպեին` Նարդին Մուլահուսեյնովիչի հայտվելով` Բրունո Պինտոյի տուգանային հրապարակի կենտրոնում փոխանցում ստանալով ձախ եզրում տեղակայված Մարին Յակոլիշից գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը բացելով հանդիպման հաշիվը: «Արարատ-Արմենիա»-ից պահանջվեց տասը րոպե հաշիվը հավասարեցնելու համար:
Հայաստանի չեմպիոն/գավաթակրի ֆուտբոլիստների սխալից օգտվելով Հայաստանի ազգային հավաքականի աջ եզրային Ժիրայր Շաղոյանը շարժվելով առաջ գնդակն ուղարկեց «Նոա»-ի տուգանային հրապարակ և Հուգո Օլիվեյրան գրավեց դարպասը հաշիվը դարձնելով 1:1: Առաջին խաղակեսին ավելացվեց յոթ րոպե: Եղան երկարատև դադարներ, որից մեկը կարմիր քարտի դրվագն էր:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային սուլիչից վեց րոպե անց Մարին Յակոլիշի փոխանցումից հետո Նարդին Մուլահուսեյնովիչը դուբլ է ձևակերպում իր անվան դիմաց երկրորդ անգամ առաջ մղելով իր թիմին հաշվի մեջ: Մնացյալ ժամանակահատվածում երկու թիմերն փոխարկվում էին ոչ վտանգավոր գրոհներով, փորձելով գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը, սակայն 76-րդ րոպեին բազմակողմ կոմբինացիայի արդյունքում հաշիվը կարողացավ հավասարեցնել ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը Ժիրայր Շաղոյանի փոխանցումից: Հիշեցնենք 22-ամյա Սերոբյանը գրավեց Իռլանդիայի հավաքականի դարպասը ԱԱ 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում, որը չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի հետևանքով: Հիշեցնենք մեր ընտրանին այդ խաղում տոնեց իր առաջին հաղթանակն ընթացիկ առաջնությունում: Խաղավարտից երեք րոպե առաջ «Նոա»-ի կազմում կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ Վիրջիլ Մարսել Պինսոնը: Այսպիսով երևանյան դերբիում երկու թիմերն բաժանվեցին խաղաղությամբ:
Այսօր յոթերորդ տուրում կայացավ ևս մեկ հանդիպում, որտեղ` Արտակ Օսեյանի «Փյունիկը» Աբովյանում ընդունեց «ԲԿՄԱ»-ին: «Նռնագույններն» 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին Արմեն Գյուլբուդաղյանցի տղաների նկատմամբ: Հայաստանի 16-ակի չեմպիոնի կազմում աջքի ընկան Դանիիլ Կուլիկովը և Ալեքսանդր Միլկովիչը: Բանակայինների կազմում հաշիվը կրճատեց` Արթուր Ասկարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆ` «ՆՈԱ» ՖԱ
ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ