«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի մեկնարկի վերաբերյալ իր զգացմունքներով և բացատրել իր հիացմունքը իտալական թիմերի նկատմամբ։ «Քաղաքացիները» Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել են «Նապոլիին»։
«Այո, սա Չեմպիոնների լիգայի կատարյալ մեկնարկ էր։ Մենք ստիպված էինք շատ րոպեներ խաղալ տասը հոգով խաղացող թիմի դեմ։ Իտալական թիմերը պարզապես անհավանական են պաշտպանությունում։ Ես նրանց դեմ շատ-շատ անգամներ եմ խաղացել Չեմպիոնների լիգայում։ Նրանք ունեն դիմացկունություն, կենտրոնացում... Ես շատ եմ հիանում նրանցով», - Գվարդիոլայի խոսքերն մեջբերում է` BBC-ն։
Մրցաշարի հաջորդ փուլում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կխաղա «Մոնակոյի» հետ, իսկ «Նապոլին» կընդունի «Սպորտինգին»։ Երկու խաղերն էլ կկայանան հոկտեմբերի 1-ին։