«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը մեկնաբանել է «Մերսիսայդների» նորեկների խաղը «Բըրնլիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղից (1:0) հետո։ Եգիպտացին նաև արձագանքել է հարձակվող Ալեքսանդր Իսակի բացակայությանը խաղի հայտացուցակում ։ Շվեդ խաղացողը «Կարմիրներին» է միացել «Նյուքասլից» 125 միլիոն ֆունտ ստեռլինգով (145 միլիոն եվրո)։
«Այսօր մենք ուժեղ մրցակից ունեինք։ Մենք մեր լավագույնս արեցինք գծերի միջև խաղալու համար, բայց դժվար էր հաղթել։ Ուրախ եմ, որ վերջում կարողացանք հաղթել։
Խաղացողները հարմարվում են մեր համակարգին։ Մենք մի քանի նոր խաղացողներ ունեինք մեկնարկային կազմում։ Ժամանակ է պետք նրանց մեր թիմին ինտեգրելու համար։ Մենք փորձում ենք նրանց հարմարավետ զգալ խաղում։ Ալեքս [Իսակը] ժամանեց անցյալ շաբաթ և նա կխաղա թիմում։ Մենք փորձում ենք հավասարակշռություն գտնել։
«Մենք չենք հանձնվում։ Մենք պարզապես փորձում ենք մեր լավագույնը տալ», - Սալահի խոսքերն մեջբերում է` «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։