ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել միջազգային դադարի վերաբերյալ: 2026 թվականից սեպտեմբերյան և հոկտեմբերյան դադարները կմիավորվեն: Այդ ընթացքում ազգային ընտրանիները կանցկացնեն չորսական հանդիպումներ: Փոփոխությունը կգործի 2030 թվականը ներառյալ:
Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին կանցկացնի երկու արտագնա հանդիպում Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում: Էդուարդ Սպերցյանը և խաղընկերները հոկտեմբերի 11-ին ուժերը կչափեն Հունգարիայի այնուհետև երեք օր անց հոկտեմբերի 14-ին Իռլանդիայի ընտրանու հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՀՖՖ
ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ