SPORTSWORLD.AM

Համլետ Մանուկյանը արծաթե մեդալակիր

15 սեպտեմբերի 2025 | 15:41:22 | 205

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։

Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.800 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Վերոնշյալ վարժության հաղթող  ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 18-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: