SPORTSWORLD.AM

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ

15 սեպտեմբերի 2025 | 15:11:24 | 639

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65կգ) չկարողացավ հաղթահարել առաջին մրցակցի արգելքը։

 1/16 եզրափակիչում 2023թ. Եվրոպայի չեմպիոնը 8:14 հաշվով պարտվեց Դաղստանի ներկայացուցիչ` Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլժամիդ Կուդիևին։

Առաջին մրցափուլից հետո Վազգենը հաղթում էր 5:0 հաշվով, բայց երկրորդում Կուդիևը փոխադրեց հայ ըմբիշին, այնուհետև 6 անգամ  գլորեց։

Կուդիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կընձեռնվի:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: