Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող` Լամին Յամալը պատասխանել է «Լա Ֆուրիա Ռոխայի» հնարավոր հաղթանակի մասին հարցին առաջիկա Աշխարհի առաջնությունում։
– Դուք հաղթեցիք Եվրոպայի առաջնությունը, երբ ընդամենը 16 տարեկան էիք։ Կարծում եք՝ ունակ եք հաղթել հաջորդ Աշխարհի առաջնությունը 18 տարեկանում և մոտենալ Պելեի նվաճմանը։
– Հուսով եմ՝ այո։ Աշխարհի առաջնությունը հաղթելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Դա պատմական իրադարձություն կլինի, բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք հանգիստ, բայց հասկանալով, որ կարող ենք դրան հասնել,- Յամալի խոսքերն մեջբերում է` Mundo Deportivo-ն։
Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն իր առաջին Աշխարհի առաջնությունը նվաճեց 17 տարեկանում։