SPORTSWORLD.AM

Գոլառատ հանդիպումներ մրցափուլի վերջնամասում

14 սեպտեմբերի 2025 | 22:10:53 | 400

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Նոա»-ն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում տան տիրոջ կարգավիճակում ընդունեց` Արտակ Օսեյանի «Փյունիկ»-ին:

Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը քառաքայլ կոմբինացիայի շնորհիվ Մարին Յակոլիսը բացում է հաշիվը երրորդ րոպեին: Հինգերորդ մրցափուլում «Նոա»-ն և «Փյունիկը» պարտվել են իրենց մրցակիցներին: Սանդրո Պերկովիչի տղաները մրցակցի հարկի տակ պարտվեց` Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ին, «Նռնագույններն» 1:2 հաշվով: «Ուրարտու»-ին:

 Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` Արտակ Օսեյանի գլխավորությամբ անցկացրած երեք խաղում գրանցել է մեկ ոչ-ոքի, մեկ հաղթանակ և մեկ պարտություն:

 Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» ակտիվություն ցուցաբերեց, սակայն Սանդրո Պերկովիչի տղաները կարողանում էին չեզոքացնել նրանց կատարած յուրաքանչյուր փորձ: Չնայաց «Փյունիկի» փոքր ինչ ակտիվությանը երկրորդ խաղակեսի մեկնարկում գնդակին ավելի շատ տիրում էր «Նոա»-ն և այդ ֆոնին գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրեց 23-ամյա Գևորգ Տարախչյանը ում «Փյունիկ» հրավիրել է` Եղիշե Մելիքյանը և Արտակ Օսեյանը նույնպես վստահում է երիտասարդ ֆուտբոլիստին (62ր): «Նոա»-ից ընդամենը երեք րոպե էր հարկավոր կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար: 65-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան Մարին Յակոլիսի փոխանցմից հետո գրավում է` Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը 2:1: 29-ամյա խորվաթ ֆուտբոլիստը այս խաղի 77-րոպեի դրությամբ կատարեց երկու արդյունավետ գործողություն (գոլ+գոլային փոխանցում): Դանիել Աղբալյանը 78-րդ գրավում է սեփական դարպասը և ծանր դրության մեջ դնում իր թիմում: 

Նման իրավիճակում հաղթողի կարգավիճակում գտնվող թիմը փորձում սխալներ թույլ չտալ մրցակցի նկատմամբ և դա Օգնյեն Չանչարևիչի և խաղընկերները կարողացան անել: Հանդիպման մրցավարը` Արտակ Վարդանյանը հիմնական ժամանակին ավելացրեց վեց րոպե, որն բավարար է հաշիվը կրճատելու նաև հավասարեցնելու համար, բայց «Փյունիկի» կողմից այդպիսի նախադրյալներ չկան: Ավելացված չորս րոպեներին գնդակն ավելի շատ Հայաստանի չեմպիոն/գավաթակիրին էր պատկանում: «Փյունիկը» «Նոա»-ին այս խաղում ոչինչ չառաջարկեց բացի` Գևորգ Տարախչյանի գոլային դրվագով: Սա արդեն` «Փյունիկի» չորրորդ անընդմեջ պարտությունն է` «Նոա»-ի հետ խաղերում, որից երեքը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

 Լուսանկարը` «Արարատ-Արմենիա»

 

Օրվա հաջորդ խաղում` Մանուել Տուլիպայի «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ` Ռոբերտ Արզումանյանի «Ուրարտու»-ի նկատմամբ:

 Այս մրցափուլը «Արարատ-Արմենիա»-ն և «Ուրարտուն» ավարտեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերում ակտիվում ունենալով տասական միավոր, «Նոա»-ն չորրորդն է ինը միավորով, իսկ «Փյունիկը» զբաղեցնում է հինգերորդ տեղը յոթ միավորով:

Հավելենք հաջորդ մրցափուլում` «Արարատ-Արմենիա»-ն տանը կընդունի «Նոա»-ին, «Փյունիկը կրկին տանը կհյուրընկալի «բանակայիններին»:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: