Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը ընդունեց Երևանի «Արարատ»-ին: Թիմերի միջև վերջին կայացած խաղում «Արարատը» առավելության հասավ Ռոբերտ Դարբինյանի և խաղընկերների նկատմամբ 3:1 հաշվով: Հանդիպումը կայացել է ապրիլին:
Հանդիպման մեկնարկային տասներեք րոպեների ընթացքում Արսեն Հովհաննիսյանի և Ալբերտ Սաֆարյանի տղաները տարբեր ուղղություններով փորձում էին մոտենալ մրցակցի դարպասին և այդ ժամանակգյումրեցիների ավագ` Ռաֆիկ Միսակյանը բացեց հանդիպման հաշիվը չվրիպելով (11մ) հարվածից: Մեկ րոպե անց երևանյան ակումբը 21-ամյա կամերունցի ֆուտբոլիստ Պատրիկ Վիկտոր Հանդզոնգոն: Այս խաղում իրադարձությունները իրար սպասեցնել չեն տալիս: Հավաքականների խաղերով պայմանավորված երկշաբաթյա դադարից հետո թիմերը կարծես կարոտով էին դուրս եկել ասպարեզ և հանդիպման 37-րդ րոպեին «Արարատ»-ի 20-ամյա կոտ դ իվուարցի` Մուսա Կանտոն հավասարեցնում է հաշիվը 2:2:
Ֆաստեքս Պրեմիեր Լիգային մասնակցող ակումբների համար` «Շիրակի» հետ Գյումրիի քաղաքային մարզադաշտում հանդիպելը իրապես մղձավանջի վերածվում, սակայն Ալբերտ Սաֆարյանի գլխավորած «Արարատը» երկու գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում գյումրեցիների գլխավոր մարզիչ` Արսեն Հովհաննիսյանը կատարեց` Գրիգոր Ղումաշյանի փոխարեն կանաչ խոտածածկ դուրս բերեց` Լևոն Դարբինյանին:
«Շիրակը» հանդիպման հիմնական ժամանակի ավելացված չորրորդ րոպեին վաստակում է այս խաղում երկրորդ 11մ հարվածը, որը անվրեպ իրացրեց Լյովա Մրյանը առաջ մղելով իր թիմին հաշվի մեջ:
90+11 րոպեին գյումրեցիները դնում են հանդիպման վերջակետը` Վարդան Թովմասյանը Սերյոժա Ու Ռուշանյանի փոխանցումից հետո գրավում է` Ադել Անզիմատի Աբուդուի պաշտպանած դարպասը:
Վեցերորդ տուրում այսօր կայացավ նաև «Գանձասար» «Վան» հանդիպումը: Կարեն Բարսեղյանի տղաները 1:0 հաշվով տանը առավելության հասան չարենցավանյան ակումբի նկատմամբ:
Այսօրվա մրցակից զույգերը այս պահին մրցաշարային աղյուսակում գտնվում են միմյանց հարևանությամբ: Կապանի «Գանձասարը» վեց միավորով գտնվում է յոթերորդ տեղում, «Վանը» և «Շիրակը» հնգական միավորով զբաղեցնում են հաջորդաբար ութերորդ և իններորդ տեղերը, իսկ Երևանի «Արարարատը» իր ակտիվում ունենալով մեկ միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆ` «ՇԻՐԱԿ» ՖԱ
ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ