Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ` Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կնվաճի Ռուսաստանի Պրեմեր լիգայի չեմպիոնի տիտղոսը:
«Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը»: Մովսիսյանի խոսքերն մեջբերում է` championat.com-ը։
Նշենք հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, այնուհետև տեղափոխվել է «Սպարտակ»:
Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրից հետո «Կրասնոդարը» առաջատարությունը կիսում է «Զենիթի» և մոսկովյան ակումբի հետ: