«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը կորցրել է անձնագիրը Քոնիայում Թուրքիայի հետ խաղից (6:0) հետո, հաղորդում է «Beyaz Futbol»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ խաղից հետո Լամինեն երկար ժամանակ փնտրել է իր անձնագիրը, այդ թվում՝ հանդերձարանում, բայց չի գտել այն և լքել է մարզադաշտը։ Թե ինչպես է նա լքելու Թուրքիային և վերադառնալու Իսպանիա, դեռևս անհայտ է։
Հիշեցնենք, որ Թուրքիա-Իսպանիա խաղն ավարտվեց 6:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Լամին Յամալը այս խաղում կատարեց երկու գոլային փոխանցում։ Գոլերի հեղինակներ դարձան Միկել Մերինոն (հեթ-տրիկ), Պեդրին (դուբլ) և Ֆերան Տորեսը։