SPORTSWORLD.AM

Հաստատվել է Հայաստան Իռլանդիա հանդիպման մրցավարական անձնակազմը

08 սեպտեմբերի 2025 | 10:23:47 | 148

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին։ Մրցավարի օգնականներ կլինեն Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գիորգի Կրուաշվիլին։ VAR-ի պատասխանատուներ են լինելու նիդերլանդցիներ Դենիս Հիգլերը և Ռիչարդ Մարտենսը։

 Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: