SPORTSWORLD.AM

«Նռնագույնները» մեծ առավելությամբ կպատրաստվեն պատասխան հանդիպմանը

05 մարտի 2025 | 22:05:27 | 31

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում` Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» սեփական հարկի տակ դիմակայության առաջին խաղում 7:2 հաշվով առավելության հասավ Հայաստանի առաջին խումբը ներկայացնող «Լեռնային Արցախ»-ի նկատմամբ:

45-ամյա մասնագետը հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում խոսվեց թիմի երիտասարդ ֆուտբոլիստների մասին նշելով`

«Շատ բան չեմ ուզում ասել որովհետև խաղից առաջ Հասկանալի էր, որ ուժերի տարբերություն կա: Վստահություն ունեինք, բայց ուրիշ ավելի շատ ուրիշ ուղղություններով էինք կենտրոնացած մեր երիտասարդ ֆուտբոլիստներին տալ հնարավորություն ու տեսնել ինչքանով են պատրաստ համագործակցեն առաջին թիմի հետ: Շատ ուրախ եմ, որ գոլեր խփեցին և գոլային փոխանցում կատարեցին և վստահություն ունեին նման խաղերը շատ են պետք ուրիշ հարցեր լուծելու համար ոչ միայն հաղթանակ ու շատ ուրախ եմ, որ ունենք նման խաղ: Հետագայում էլ կաշխատենք եթե ունենանք հնարավորություն մեր ֆուտբոլիստներին տալ խաղալու ժամանակ անպայման կօգտագործենք»:

 

«Նռնագույնների» կազմում աչքի ընկան` Թիմում Ջիկիան (դուբլ), Լևոն Պետրոսյանը կրկին դուբլի հեղինակ, Մատաս Վարեյկան, Տիգրան Գևորգյանը և 19-ամյա Պետրոս Ալեքյանը:

Հյուրի կազմում` Իլիա Տրնկոն և Միլոշ Միլովանովիչը:

 

Զուգահեռ խաղում` Վարդան Մինասյանի տղաները արտագնա խաղում առավելության հասան «Ուրարտու»-ի նկատմամբ: Միակ և հաղթական գոլը (11մ) հարվածով հեղինակեց` Տենտոն Եննեն:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: