SPORTSWORLD.AM

Սևիկյան. Փորձեցինք դիմակայել, բայց այնքան էլ չստացվեց։

07 սեպտեմբերի 2025 | 14:06:46 | 105

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան` Էդգար Սևիկյանը խոսել է ազգային ընտրանու խոշոր հաշվով պարտության (0:5) մասին Պորտուգալիայից 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին մրցափուլում։

 

«Պորտուգալիան, իմ կարծիքով, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Նրանք բարձրակարգ խաղացողներ են՝ համաշխարհային մակարդակի։ Ակնկալում էինք նրանցից մեծ վարպետություն և բարձրորակ խաղ։ Փորձեցինք դիմակայել, բայց այնքան էլ չստացվեց։ Հաջորդ անգամ կշտկենք մեր սխալները և ավելի հաջող կխաղանք։

 

Մենք ծրագրեր ունեինք, դաշտում փորձարկել ենք տարբեր մարտավարություններ։ Փորձել ենք չեզոքացնել նրանց։ Որոշ բաներ ստացվեցին, որոշները՝ ոչ։ Պարտությունները հենց դրա համար են, որ դրանցից դասեր քաղենք։ Պետք է շարունակենք աշխատել՝ առաջընթաց գրանցելու համար», — Սևիկյանի խոսքերն փոխանցում է «Чемпионат»-ի թղթակից` Վալենտինա Սիվկովիչը։

ԼՐԱՀՈՍ

05 սեպտեմբերի 2025 | 20:46:19
ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՍՈՒԼԻՍ
29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

05 սեպտեմբերի 2025 | 20:46:19
ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՍՈՒԼԻՍ
29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ