Նախկին դարպասապահ` Պետեր Շմեյխելը կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության արդյունքների իր կանխատեսներով։
1/8 եզրափակիչը դեռ նոր է սկսվել, բայց դանիացի ֆուտբոլիստը արդեն փորձել է կանխատեսել ով կխաղա եզրափակչում։
«Կարծում եմ՝ եզրափակչում «Բավարիան» կխաղա «Ռեալի» հետ, իսկ «Բավարիան» կհաղթի տանը»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակչի առաջին խաղում առավելության է «Ատլետիկոյի» նկատմամբ (2:1):
«Բավարիան» կհանդիպի Լևերկուզենի «Բայերին»: Առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը։