Անգլիացի մրցավար` Էնտոնի Թեյլորը կսպասարկի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Անգլիացու գլխավորած անձնակազմն այս տարվա մարտին սպասարկել էր նաև Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան հանդիպումը: 46-ամյա Էնտոնի Թեյլորն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 1, Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ 3 խաղ: