Հայտնի դարձավ Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ»-ի մրցակիցներն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում:
Հիշեցնենք երեկ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում` Սանդրո Պերկովիչի տղաները 3:2 (7:3) հաշվով առավելության հասան Սլովենիայի ներկայացուցիչ «Օլիմպիա»-ի նկատմամբ:
Երևանյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին` Հելդեր Ֆերեյրան, Մաթեուս Այասը և Հովհաննես Հարությունյանը:
Հովհաննես Հարությունյանը և խաղընկերները լիգայի փուլում ուժերը կչափեն
🏠 «Լեգիա»
✈️ «Դինամո Կիև»
🏠 «Ռիեկա»
✈️ «Աբերդին»
🏠 «Սիգմա Օլոմուց»
✈️ «Ունիվերսիտատեա Կրայովա»
Հավելենք հանդիպումներն կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ