SPORTSWORLD.AM

ԿԼ։ «ՆՈԱ» «ՕԼԻՄՊԻԱ» ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

27 օգոստոսի 2025 | 12:50:19 | 126

Վաղը օգոստոսի 28-ին Երևանի «ՆՈԱ»-ն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում տանը կընդունի Լյուբլյանայի «Օլիմպիա»-ին: Հիշեցնենք դիմակայության առաջին խաղում` Սանդրո Պերկովիչի տղաները արտագնա խաղում առավելության հասան 4:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին` Մարին Յակոլիսը և Ուլադ Օմարը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Օլիմպիա» Լյուբլյանան «Իլիրիա» Ֆուտբոլային ակումբի իրավահաջորդն է, որն հիմնադրվել է 1911 թվականին:  114-ամյա ակումբը իր տնային հանդիպումները անցկացնում է` Ստոժիցեն» անվանումը կրող մարզադաշտում, որն նախատեսված է 16.038 ֆուտբոլասերների համար: Էրվին վան դե Լոյի գլխավորած ակումբը Սլովենիայի ութակի չեմպիոն/գավաթակիր է:

«Օլիմպիա»-ի գլխավոր մրցակիցը` «Մարիբոր»-ն է: Այս երկու ակումբների դիմակայությունը ստացել է` «Հավերժական Դերբի» անվանումը»: Սլովենական ակումբն ունի երկու մականուն` «Կանաչներ ու Սպիտակներ» և «Վիշապներ»:  Ակումբի ֆան շարժումը կոչվում է` «Կանաչ Վիշապներ»:

Խորվաթ մասնագետը հաղթական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է` «Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա ելույթի և ցուցադրած խաղի համար։ Նաև շնորհավորում եմ «Օլիմպիային» արդար խաղի համար։ Այս հաղթանակը շատ կարևոր էր։ Եվ, ինչպես ասացի երեկ, այս դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում։ Մեր մոտեցումը կլինի այնպես, ինչպես այսօրվա խաղում էր»:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի` «ՆՈԱ» «Օլիմպիա» պատասխան հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը` 20:00-ին:

 

ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ