SPORTSWORLD.AM

Հաղթանակ մադրիդյան դերբիում

05 մարտի 2025 | 02:20:54 | 32

Չեմպիոնների լիգայի շրջանակում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով առավելության է հասնում «Ատլետիկո»-ի նկատմամբ:

 Երեկ երկու թիմերի առաջատարները հանդարտության կոչ են արել երկրպագուներին նշելով` «Մենք մրցակիցներ ենք ոչ թշնամիներ»:

Հանդիպման բնականոն ընթացքը ապահովելու համար մարզադաշտում աշխատում էին 1000+ անվտանգության աշխատակիցներ:

Այս թիմերը ՉԼ-ի շրջանակում հանդիպել են չորս անգամ: Երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով: 

 Կառլո Անչելոտիի թիմի կազմում աչքի ընկան` Ռոդրիգոն և Բրահիմ Դիասը, իսկ հյուրերի կազմում` Խուլիան Ալվարեսը:

Զուգահեռ ընթացող խաղերում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 7:1 հաշվով հաղթեց «ՊՍՎ»-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն և ֆրանսիական «Լիլ»-ը չպարզեցին հաղթողին (1:1):

Պատասխան հանդիպումները կկայանան հաջորդ Չորեքշաբթի:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: