SPORTSWORLD.AM

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

24 օգոստոսի 2025 | 20:14:23 | 62

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի սուպերգավաթակիր` «Արարատ-Արմենիա»-ին:

Այս թիմերի միջև կայացած վերջին տասը խաղից ութը ավարտվել է «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակով, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գյումրեցիները վերջին անգամ երևանյան ակումբի նկատմամբ առավելության են հասել 2020 թվականին 1:0 հաշվով:

Ըստ AFSCORE-ի վիճակագրական տվյալների համաձայն առաջին խաղակեսում երկու թիմերն գնդակին տիրում էին հավասար 50/50 դա երևում էր նաև նրանց ցուցադրած խաղից: Արսեն Հովհաննիսյանի տղաները տղաները մինչ խաղակեսի վերջնամասը խորքից էր պաշտպանվում: 

 40-րոպե «Սև ու Սպիտակները» իրենց խաղն էի թելադրում մրցակցին: Ժիրայր Շաղոյանը և խաղընկերները ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի Պրահայի «Սպարտա»-ի դեմ պատասխան խաղից հետո տասը օր հանգստանալու հնարավորություն էր ստացել և ժամանակ ունեցել լավ նախապատրաստվել այս խաղին: 

Առաջին խաղակեսի ընթացքում` Արարարատ-Արմենիա»-ի կազմում տպավորիչ խաղով աջքի ընկավ Կամո Հովհաննիսյանը, կարող էր դառնալ նաև գոլի հեղինակ:«Շիրակի» կազմում ամենինչ այլ էր հաշվի առնելով մրցակցին գրագետ ֆուտբոլ ցուցադրեցին գյումրեցիների կիսապաշտպաններ` 20-ամյա Վազգեն Սարգսյանը և 25-ամյա Ռաֆիկ Միսակյանը:

  Առաջին խաղակեսի մնացյալ հատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով և թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիա» գլխավոր մարզիչ` Մանուել Տուլիպան անցավ հարձակվողական ֆուտբոլի և Հովհաննիսյանն այդ խաղաոճին իր ուրույն տեղն ուներ, սակայն պորտուգալացի մասնագետը փոխարինեց նրան խաղադաշտ դուրս բերելով` Հուգո Օլիվեյրաին: 

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ «Շիրակը» կարող հաղթանակով ավարտել հանդիպումը` Ռաֆիկ Մինասյանի շնորհիվ: 98-րոպե անզիջում պայքարից հետո Ժիրայր Շաղոյանի անկյունային հարվածից հետո տուգանային հրապարակում գյումրեցի պաշտպանների կողմից ազատ թողնված` Արայիկ Էլոյանը հանդիպման 99-րոպեին դարնում է գոլի հեղինակ, որը առաջինն էր` Արարատ-Արմենիա»-ի կազմում և հաղթանակ պարգևում իր թիմին:

Հաջորդ մրցափուլում` Արայիկ Էլոյանը և ընկերները տանը կընդունեն Երևանի «Արարատ»-ին, «Շիրակը» կհյուրընկալվի Կապանի «Գանձասար»-ին:

Մանուել Տուլիպայի տղաները իրենց միավորների թիվը հասցնում են չորսի գրավելով վեցերորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» իր ակտիվում ունի մեկ միավորով և զբաղեցնում էր իններորդ տեղը:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ