ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղում (1:0) իր հարձակվող Ուսման Դեմբելեի կողմից չիրացված 11 մետրանոցի մասին ։ Այս դրվագը բուռն արձագանք է առաջացրել պարիզցի երկրպագուների շրջանում, ովքեր կարծում էին, որ Վիտինյան պետք է մոտենար գնդակին:
«Մի անհանգստացեք, ես այստեղ գլխավորն եմ։ Ես կարող եմ ընտրել ցանկացած խաղացողի»:
Դեմբելեն կմնա՞ 11 մետրանոց իրացնող։ Մենք ունենք շատ խաղացողներ, ովքեր կարող են 11 մետրանոցներ իրացնել, և մենք կհաղթահարենք դա առանց որևէ խնդրի», - մամուլի ասուլիսում ասաց Լուիս Էնրիկեն։
Լիգա 1-ի նոր մրցաշրջանի առաջին երկու տուրերում ՊՍԺ-ն հաղթեց երկու խաղում՝ երկուսն էլ 1:0 հաշվով: Օգոստոսի 13-ին նաև պարիզցիները ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակներում դրամատիկ խաղում (2:2, 4:3 11 մետրանոց հարվածաշարում) հաղթեցին անգլիական «Տոտենհեմին»: