SPORTSWORLD.AM

Բոնիֆասը բուժզննում չի անցել Միլան հնարավոր տեղափոխվելուց առաջ, տրանսֆերը կարող է ձախողվել

24 օգոստոսի 2025 | 15:59:58 | 53

Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Բոնիֆասի «Բայերից» «Միլան» տեղափոխությունը ձախողման վտանգի տակ է։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում։

Աղբյուրը հայտնում է ֆուտբոլիստը մեկնել է Միլան և անցել բժշկական զննում, սակայն դրա արդյունքները կասկածի տակ են դնում վերոնշյալ գործարքի հեռանկարները։ Խաղացողը կվերադառնա Գերմանիա և կսպասի իտալական ակումբի որոշմանը իր ապագայի վերաբերյալ։

Բոնիֆասը «Բայեր»-ում խաղում է 2023 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի  տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ