SPORTSWORLD.AM

Գվարդիոլա. Ռոդրին դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նույնիսկ եթե դա շուտով փոխվի

23 օգոստոսի 2025 | 14:21:25 | 49

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է կիսապաշտպան Ռոդրիի վերադարձի վերաբերյալ հարցին , ով վնասվածք էր ստացել Ակումբային աշխարհի առաջնությունում։

 

«Ես Ռոդրիից ուզում եմ միայն կայունություն, այդքանը։ Ես կասկածներ չունեմ նրա ներուժի, նրա որակի վերաբերյալ՝ այս կամ այն կերպ, այս պահին նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մի քանի ամսից նոր խաղացող կընտրվի, բայց առայժմ Ռոդրին դեռևս լավագույնն է։ Ես կասկած չունեմ, որ կա կայունություն. մարզումներ, խաղեր, մարզումներ, րոպեներ [խաղադաշտում], և ամեն ինչ լավ կլինի», - Գվարդիոլայի խոսքերն  մեջբերում է` City Xtra-ն X սոցիալական ցանցի իր էջում։

Ռոդրին նվաճեց 2024 թվականի «Ոսկե գնդակը»։ Իսպանացի ֆուտբոլիստը չի հավակնում 2025 թվականի մրցանակին։

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ