SPORTSWORLD.AM

Հարուցվել է քրեական գործ

04 մարտի 2025 | 17:02:10 | 31

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի մարտի 1-ին կայացած «Փյունիկ» «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով  ինը երկրպագուների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Միջադեպի կապակցությամբ   հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հանրապետությունից չբացակայելու արգելքը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: